Հունիսի 9-ին Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից։
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Ծովասար, Լոռու մարզի Ղուսալ, Կոտայքի մարզի Աբովյան, Գետարգել, Շիրակի մարզի Անուշավան և Սպենդարյան համայնքներում նախատեսված է համայնքի ղեկավարի, իսկ Արագածոտնի Նոր Արթիկ, Սորիկ, Արարատի Դվին, Դիտակ, Լոռու մարզի Խնկոյան, Ղուրսալ, Շիրակի մարզի Հայակավան և Փանիկ համայնքներում՝ ավագանու անդամի ընտրություններ։










































