Microsoft կորպորացիան, որոշ տվյալների համաձայն, փորձարկում է Windows 8.1 օպերացիոն համակարգի անվճար տարբերակը: Այս մասին է հաղորդում է The Verge-ը՝ հղում անելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրներին:
Պնդում են, որ խոսքը փորձնական տարբերակի մասին է, ինչպիսին է Windows 8.1 with Bing-ը: Դա կա՛մ անվճար, կա՛մ բյուջետային թարմացում կլինի, որից կարող են օգտվել Windows 7-ի օգտատերերը, հայտարարում են աղբյուրները: Ըստ նրանց՝ բացառված չէ, որ նմանատիպ օպերացիոն համակարգ առաջարկեն անհատական համակարգիչներ արտադրողներին:








































