Netflix-ը երգչուհի Բեյոնսեին 60 մլն դոլար կվճարի՝ 3 նախագծի համար։ Այս մասին հաղորդում է Variety-ն։
Նշվում է, որ նախագծերից մեկը, որի համար երգչուհուն 20 մլն դոլար կվճարեն, Coachella ներկայացման մասին փաստավավերագրական ֆիլմն է։

Բեյոնսեի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տվյալները։












































