Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 1-ին կժամանի Կիև, որպեսզի խորհրդակցություններ անցկացնի Ուկրաինայում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Ղրիմի հարցով: Այս մասին հաղորդում է korrespondent-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայությանը:
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշչիցան ուրբաթ թուրք գործընկերոջ հետ քննարկել է երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը:
Դեշչիցան Դավութօղլուին հրավիրել է մարտի 1-ին այցելել Ուկրաինա երկխոսությունը շարունակելու համար:







































