Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Դավիթ Սանասարյանը թիրախ է, որովհետև չի ենթարկվում համակարգին ու դիմադրում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, ի՞նչ կարծիք ունեք Դավիթ Սանասարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին։ Ճանաչելով Սանասարյանին՝ ի՞նչ եզրահանգման եք գալիս։

– Մենք պաշտոնական հայտարարությամբ ներկայացրել ենք մեր տեսակետը։ Կրեմլակենտրոն նորգաղութային համակարգը, որ կախյալության մեջ է պահում մեր երկիրը, համարում է, որ հաղթահարել է հեղափոխության ալիքը և արդեն կարող է վերահաստատել իր դիրքերը։ Այդ համակարգին կարող ենք նաև խորքային պետություն անվանել։ Խորքային պետություն, որ մեր ազգային շահերի հաշվին ծառայում է Կրեմլին։ Դավիթ Սանասարյանին քրեական հետապնդման ենթարկելը ռևանշի այդ նոր փուլի սկիզբն է։

Արդյոք սա վկայությունն է այն բանի, որ իշխանության ներսում սկսել են ճաքեր առաջանալ, ինչո՞ւ, ըստ Ձեզ, թիրախ ընտրվեց Դավիթ Սանասարյանը։

– Իշխանությունն օր առաջ պետք է ընդգծի կրեմլակենտրոն նորգաղութային համակարգի՝ այդ խորքային պետության հետ իր տարբերությունը, խորացնի ու լայնացնի նրա հետ ունեցած ճեղքվածքը, տարանջատվի նրանից և պատասխանատվության ենթարկի նրան։ Այդ գործընթացը պետք է ներառի նախորդ ռեժիմի իրավաքաղաքական գնահատականը, համապարփակ և ամբողջական անցումային արդարադատությունը, որի առաջ պետք է կանգնեն իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և այն իրենց հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցության պարագլուխները, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիան։ Մինչ այդ, և դա ապահովելու նպատակով առնվազն պետք է վերակազմակերպվի կրեմլակենտրոն նորգաղութային համակարգի կամ խորքային պետության միջնաբերդը՝ հակահայ և հակամարդ տխրահռչակ կգբի հետնորդ ու մնացորդ ԱԱԾ-ն։ Մինչ անվտանգության մարմինների ազգային համակարգի ձևավորումը, ԱԱԾ-ի գործառույթներն ու կառույցները պետք է ըստ ոլորտային պատկանելության փոխանցվեն պաշտպանության նախարարությանը, ոստիկանությանը և այլ պետական մարմիններին։ Զուգահեռաբար՝ զբաղեցրած պաշտոններից պետք է ազատվեն ԱԱԾ-ի տնօրենը, նրա տեղակալները, ԱԱԾ-ի բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձինք։ Ընդ որում՝ այս քայլերի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները պետք է կատարվեն մեկ փաթեթով և անհապաղ։ Առնվազն այսքանն էր ենթադրում անցյալ տարվա ապրիլմայիսյան հեղափոխության մանդատը, որի պահանջը չկատարելը կհանգեցնի հեղափոխության ձախողման, և մեզ կկանգնեցնի ազգային աղետի առաջ։ Ցավոք սրտի, մինչ օրս Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները խուսափել են լսել աղաղակող իրականությունը տեսնելու և այն փոխելու վերաբերյալ մեր և այլոց առաջարկությունները։ Ինչ վերաբերվում է Դավիթ Սանասարյանին թիրախ ընտրելուն, ապա դրա պատճառն այն է, որ նա չի ենթարկվում համակարգին և դիմադրում է նրան։

Ուժային կառույցները նախարարություններ չդարձնելու իշխող ուժի պնդումներն ու պատճառաբանությունները որքանո՞վ են հիմնավոր։

– Առկա Սահմանադրությունը, առանց զսպումների և հակակշիռների, խանական միակուսակցական կառավարման համակարգի համար է ստեղծվել։ Ուժային մարմինների ենթակայության և վերահսկողության հարցերը հնարավոր է և հարկավոր է լուծել նոր Սահմանադրության ընդունմամբ։ Կիսատպռատությունը վտանգավոր և ոչ արդյունավետ է նաև այս հարցերի պարագայում։

Չի՞ ստացվում արդյոք , որ տվյալ դեպքում իրավիճակի պատասխանատուն ոչ թե ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն է, այլ անձամբ վարչապետ Փաշինյանը, քանի որ ԱԱԾն նրա վերահսկողության տակ գտնվող կառույց է։

-Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է օտարին ծառայող խորքային պետությունը չեզոքացնելու համար։ Դա հեղափոխության մանդատով նրան հանձնարարված առաջնային խնդիրն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում