Պորտուգալական «Բենֆիկա»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն ըստ ամենայնի շուտով պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալ»-ի հետ: TFS-ի հաղորդմամբ` այսօր 23-ամյա պորտուգալացին լիսաբոնյան թիմի հետ չի մեկնել հավաքի, փոխարենը` ժամանել է Մադրիդ, որտեղ ավարտին կհասցնի «Ռեալ»-ի հետ սկսած բանակցությունները:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն արդեն տեղյակ է, որ ակումբները համաձայնության են եկել իր տրանսֆերի շուրջ: Հիշեցնենք, որ «Բենֆիկա»-ն իր ֆուտբոլիստի համար 30 մլն. եվրո էր պահանջում:







































