Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ տուրում «Ալաշկերտը» մրցեց «Արարատի» հետ: Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ առաջին խաղում «Ալաշկերտի» ֆուտբոլիստները հաղթեցին 2:0 հաշվով:
Գոլի հեղինակ դարձան Ղուկաս Պողոսյանն ու Ջոել Դամահուն: Հիշեցնենք, որ մինչ այս Խաշմանյանը «Արարատի» գլխավոր մարզիչն էր:
Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտն» հավասարվել է «Բանանցին» և 43 միավորով կիսում է երրորդ հորիզոնականը: «Արարատը» 15 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: