ՈւԵՖԱ-ն հրապարակել է եվրագավաթների խաղարկություններին հայտավորվող երկրների առաջնությունների վարկանիշային աղյուսակը:
53 երկրների թվում Հայաստանի առաջնությունը 49-րդ տեղում է 2.875 գործակցով և գերազանցում է Անդորայի, Սան-Մարինոյի, Ֆարերիան կղզիների ու Էստոնիայի առաջնություններին: 48-40-րդ տեղերում են համապատասխանաբար Ուելսի, Հս. Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Լիտվայի ու Ալբանիայի առաջնությունները:
Առաջին հնգյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Իսպանիա – 90.570 գործակից
2. Անգլիա – 82.891
3. Գերմանիա – 80.355
4. Իտալիա – 64.938
5. Պորտուգալիա – 58.966







































