Հոկտեմբերի 27-ի դերակատարը (նկատի ունի Նաիրի Հունանյանին-խմբ) ողջ-առողջ է, չէ՞, դատախազությունը, քննիչները բոլորը տեղում են, թող նոր քննություն սկսեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը:
«Եթե իրոք արդար քննություն սկսեն, բոլոր նրանք, որ հիմա գոռում են, հերթով մտնելու են կամեռան: Այդ մարդկանցից մի քանիսը այդ տղայի հետ հանդիպել է մինչեւ այդ դեպքերը: Ճշտեք՝ ովքեր են հանդիպել 1999 թվականին, ասեք, որ բանտի դուռը բաց է իրենց համար: