Ուկրաինայի 18 քաղաքացիների հաշիվներն ավստրիական ազգային բանկերում անորոշ ժամկետով սառեցվում են: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:
Մարդկանց անունները, ում հաշիվները սառեցվել են, չեն հաղորդվում:
Գործակալության տեղեկություններով՝ հաշիվները սառեցվել են Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության (EEAS), դաշնային կանցլերի ավստրիական գերատեսչության և ֆինանսների նախարարության հետ համաձայնեցմամբ:
«Անվտանգության այս միջոցառումը ժամանակավոր է՝ մինչև այն ժամանակ, քանի դեռ ԵՄ համապատասխան միջոցառումներն ուժի մեջ չեն մտել»,- նշել է նախարարության ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ միջոցառումների մասին է խոսքը:








































