Կանանց թենիսի աշխարհի առաջին ռակետ, ամերիկուհի Սերենա Ուիլիամսը դարձել է Laureus World Sports Awards 2013 մրցանակի հավակնորդ:
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու մարտի 26-ին՝ Կուալա-Լումպուրում: Թենիսիստուհին հայտավորված է «Տարվա լավագույն մարզուհի» անվանակարգում:
Սերենայի հակառակորդները կլինեն ձողափայտով ցատկերի Օլիմպիական կրկնակի չեմպիոն Մարիա Շարապովան, ֆուտբոլիստուհի Նադին Անգերերը, լողորդուհի Միսսի Ֆրանկլինը, արագավազորդուհի Շելլի-Էնն Ֆրայզեր-Փրայսը և լեռնադահուկորդուհի Թինա Մազեն:
Հավելենք, որ Սերենա Ուիլյամսը Laureus մրցանակը նվաճել է 2003-2010թթ:






































