Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ սա ցեմենտի հարց չէ, այլ տնտեսության ապագայի: Նա նշեց, որ պետք է գտնել լավագույն միջինը, որովհետև երկու կողմերն էլ ճիշտ են:
«ՀՀ քաղաքացին իրավունք ունի՞ գնելու ավելի էժան ցեմենտ»,- հռետորական մի շարք հարցեր բարձրացրեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ պետք չէ գնալ կռիլովյան առակի հայտնի տրամաբանությամբ՝ ամեն մեկը քաշի իր կողմը:
Մանրամասները՝ տեսանյութում: