ԱՄՆ-ում հատուկ ծառայությունների և Պետքարտուղարության ներկայացուցիչների միջև վեճ է ծագել Սպառազինությունների միջազգային վերահսկողության պահպանման համաձայնագրի շուրջ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի զեկույցից հետո, փոխանցում է Reuters-ը։
Վեճի առիթ է դարձել դարձել Իրանի վերաբերյալ հատվածը, որը, ըստ հատուկ ծառայությունների, խեղաթյուրում է իրականությունը։ Ոմանց կարծիով՝ անգամ տեղի է ունենում այն, ինչ 2003-ին, երբ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմն ամենամռայլ գույներով էր ներկայացնում Իրաքը՝ այնտեղ ներխուժումն արդարացնելու համար։
Պետքարտուղարությունը պնդում է, որ զեկույցը գրվել է ըստ ստացված տեղեկատվության գնահատականի։
Որոշ պաշտոնյաների կարծիքով՝ զեկույցի Միտումներ բաժինը քաղաքական երանգ ունի և փորձում է քարոզել Թրամփի վարչակազմի հայացքները։