Սուրբ Զատիկի արձակուրդներին արքայական ընտանիքի Նորֆոլկում արված լուսանկարներից հետո ցանցում նույն օրը նկարահանված գեղեցիկ տեսանյութ է հայտնվել:
Daily Mail-ը կադրեր է հրապարակել, որտեղ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեխաները՝ երեք տարեկան արքայադուստր Շառլոտան, հնգամյա արքայազն Ջորջը, ինչպես նաև նրանց զարմուհի հնգամյա Միա Թինդոլը ուրախ մեքենա են վարում, ժպտում միմյանց և բախվում այլ «տրանսպորտային միջոցների»: Նրանք աշխուժորեն շփվում են նաև իրենց ծնողների հետ:
Տեսանյութը նկարահանվել է տոնավաճառում, ձիարշավարանի մոտ, որտեղ թագուհու թոռնուհին՝ Զառան մասնակցել է ձիասպորտի մրցումների, իսկ ընտանիքի անդամները հանդես են եկել երկրպագուների դերում: Տեսանյութից երևում է նաև, թե ինչպես են ծնողներն իրենց երեխաներին տանում ուսերին նստեցրած.
Շառլոտան Քեյթի ուսերին է, Միան՝ Ուիլյամի, իսկ Ջորջը նստած է Զառայի ամուսնու՝ Մայք Թինդոլի ուսերին.