Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ առնական դիմագծեր ունեցող տղամարդկանց հաճախ կասկածում են ամուսնական դավաճանության մեջ՝ տեղեկացնում է The Guardian-ը։
Առցանց հարցմանը մասնակցել է շուրջ 600 տղամարդ և 900 կին։ Նրանց բոլորին խնդրել են նայել շուրջ 200 հետերոսեքսուալ տղամարդկանց և կանանց լուսանկարները և գնահատել, թե որքան են նրանք հակված սիրային դավաճանությունների 1-10 բալանոց սանդղակով։ Ինչպես նաև տասբալանոց սանդղակով գնահատել մարդու գրավչությունը։
Պարզվել է, որ որքան գրավիչ է թվացել մարդը կոնկրետ հարցվողին, այնքան ավելի շատ է նա նրան կասկածում դավաճանության մեջ։
Դավաճանող տղամարդկանց ճիշտ գտել են կանանց 14,4%-ը և տղամարդկանց 16,6%-ը։ Իսկ անհավատարիմ կանանց կարողացել են բացահայտել միայն կանանց 4%-ը և տղամարդկանց 3,3%-ը։
Ընդ որում պարզվել է, որ ավելի հաճախ թե տղամարդիկ, թե կանայք հակված են դավաճանության մեջ կասկածելու առնական դեմքով տղամարդկանց, այսինքն՝ մեծ ծնոտ, բարակ շուրթեր և ծանր վերհոնքային ուռուցիկություն ունեցող տղամարդկանց։