Բրիտանական The Guardian-ի կայքը ներկայացրել է տեսանյութ այն մասին, թե ինչպիսին է Հյուսիսային Կորեան ներսից:
Անցած շաբաթ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ երկրում պարբերաբար տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, ինչպիսիք են, օրինակ, խոշտանգումները, բռնաբարությունն ու սպանությունը:
Ստաֆան Թորսելը երկիր է մտել որպես զբոսաշրջիկ՝ հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան երկրորդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ: Նա այնտեղ հայտնաբերել է ծայրաստիճան աղքատ, վերջին բռնապետ Կիմ Չեն Ինին պատանդ երկիր: