Saturday, 04 07 2026
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Թուրք-հրեական տանդեմը․ «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» մրցավեճին՝ հայկական մոտիվացիան

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» հանդիպումն իր ուրույն տեղը կունենա հեղինակավոր մրցաշարի պատմության մեջ: Ոչ մի մասնագետ, ոչ մի բուքմեյքեր ուղղակի չէր կարող պատկերացնել, որ մրցավեճը նման ընթացք կստանա: Հանդիպման արդեն 11-րդ րոպեին հաշիվը 2:2 էր, իսկ լարվածութունը շարունակ մեծանում էր: Սա թերևս այն դեպքն է, որ դժվար է խոսել կողմերից մեկի թույլ խաղի մասին: Պատեհ չենք համարում մասնավորապես անդրադառնալ այն սխալներին, որոնց հետևանքով «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց պայքարից: «Մանչեսթեր Սիթին» երեկ հաղթեց 4:3 հաշվով, բայց պայքարը շարունակելու է «Տոտենհեմը»: Վերջինս 1:0 հաշվով հաղթել էր նախորդ շաբաթ Լոնդոնում տեղի ունեցած մրցավեճում:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ըստ էության ցուցադրեց ֆանտաստիկ ֆուտբոլ: Ֆանտաստիկ խաղի մի մասն էին կազմում խաղի սկզբում «Սիթիի» ֆուտբոլիստների հանդիպման սկզբում թույլ տված կոպիտ սխալները, որի հետևանքով հյուրերի կիսապաշտպան Սոնը երկու անգամ գոլի հեղինակ դարձավ: Չլինեին այդ սխալները դժվար թե ականատեսը լինեինք ֆուտբոլային թրիլլերի: Կողմերը պայքարեցին մինչև վերջ՝ ներդնելով ուժային ողջ արսենալը: «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ», ինչպես նաև Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարջանի ևս մի քանի հանդիպումներ ցույց տվեցին, որ ժամանակակից ֆուտբոլը դուրս է գալիս մարդ տեսակի վերահսկողությունից: Կարծում ենք շատերը համաձայն են, որ նման մակարդակի հանդիպումները սովորական մրցավարներն այլևս ի զորու չեն սպասարկել: Եթե չլիներ VAR համակարգը, ապա կիսաեզրափակչում կհայտնվեր «Մանչեսթեր Սիթին», իսկ «Տոտենհեմի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները ֆիասկո կապրեին: Հանդիպման թուրք գլխավոր Ջյունեյթ Չաքիրը արձանագրել էր հանդիպման 93-րդ րոպեին Սթերլինգի խփած գնդակը: Ու չնայած, որ շատերը դեմ են VAR համակարգի կիրառմանը, ընդունենք, որ այն բացի օբյեկտիվ պատկեր ապահովելուց լրացուցիչ ինտրիգ և լարվածություն է հաղորդում: Անգլիայում տեղի ունեցած ֆուտբոլային թրիլլերը ստիպեց նաև մի քանի ժամ ֆուտբոլով ապրել մեր համաերկրացիներին: Այս հանդիպման շնորհիվ կրկին անգամ համոզվեցինք թե ինչ է ֆուտբոլը, և ինչ կարելի է ապրել ֆուտբոլի ժամանակ, ֆուտբոլից հետո: Ցավոք մենք չունենք ֆուտբոլ: Մոտ ապագայում էլ մենք չենք ապրի այն րոպեները, այն ժամերը որոնք ապրեցին «Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհեմի» երկրպագուները: Մենք հույս ունենք, որ Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային շունչ կհաղորդի մեր ազգային հավաքականին: Մխիթարյանը մենակ է Հայաստանում հաստատված ֆուտբոլային անապատում: Այո, Մխիթարյանը փորձում է, բայց․․․:

Հերիք չէ ֆուտբոլ չունենք, չունենք նաև մարզիչ, որը էլեմենտար ֆուտբոլային նոտաներ կհաղորդի խաղին: Ու հիմա օբյեկտիվորեն պետք է ընդունենք, որ այս իրավիճակի մեղավորը մենք ենք: Մեղավոր ենք, որ տարիներ շարունակ ունկնդրել ենք թե ինչպես է Նեմեց Ռուբոն քանդում հայկական ֆուտբոլը: Հանդուրժել ենք այն արատավոր երևույթներին, որոնք եղել են մեր ֆուտբոլում: Ունենք այն, ինչ ունենք: Մենք սահմանափակվել ենք միայն Նեմեց Ռուբոյին քննադատելով և մեղադրելով, ուստի այսօր բողոքելու տեղ չունենք: Ինչ վերաբերում է ապագային, ապա այն ևս մշուշոտ է: Միայն այն, որ մեր ազգային թիմը գլխավորում է Արմեն Գյուլբուդաղյանցը կարծում ենք հերիք է պատկերացում կազմելու մասին, թե ինչպես է աշխատում ներկայիս ֆուտբոլային համակարգը: Ինչևէ ու մինչ այսօր ողջ աշխարհի ֆուտբոլասերները կիսվում են ֆանտաստիկ հանդիպման տպավորությամբ, մեր երկրում ոմանք հասցրել են սենսացիոն «հայտնագործություն» անել: Պարզվում է, որ «Տոտենհեմի» միլիարդատեր հրեա սեփականատերերը միլիոններ ծախսելով և ՈւԵՖԱ-ին կաշառելով՝ խաղի մրցավարն էին նշանակել իրենց բարեկամ Ջյունեյթ Չաքիրին: Վերջինս բնականաբար արեց իր սև գործը:

Մասնավորապես, Չաքիրը արձանագրեց «Տոտենհեմի» երրորդ գնդակը, որոնք ըստ հայ «պրոֆեսիոնալների» Լորյենտեն խփել էր ձեռքով: Ավելին, Չաքիրը չարձանագրեց 93-րդ րոպեին Սթերիլիգի խփած մաքուր գոլը, իսկ հանդիպման ընթացքում ամեն ինչ անում էր «Սիթիին» կոտրելու համար: Մտքի նման թռիչք ունենալը կարծում ենք այնքան էլ վատ չէ: Բայց սեփական համոզմունքը որպես փաստ հրապարակելն ու մյուսների վզին փաթաթելը բավական վտանգավոր երևույթ է: Ամեն դեպքում ցավալի է, որ մեր կողքին կամ մարդիկ որոնց համար նկատելի չեն ֆուտբոլային խելահեղ պոռթկումները, նրանց համար VAR համակարգը բուտաֆորիա է, իսկ մրցավարները՝ ծախու արարածներ: Իսկ երբ խոսքը թուրք մրցավարի մասին է, ուղղակի «կատաստրոֆա» է: Դեռևս հեռավոր 1998 թվականին աշխարհի առաջնության եզրափակիչ Ֆրանսիա-Բրազիլիա հանդիպումից ընդամենը ժամեր անց մեր երկրում արձանագրվեց, որ խաղը ծախված է եղել, բրազիլացիները տվել են խաղը:

Հույժ կարևոր այս տեղեկությունները բավական արագ են Հայաստան հասնում, որոնք սակայն մեկնաբանելը կարծում ենք ճիշտ չի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում