Wednesday, 01 07 2026
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը

Իշխանությունն ընտրեց ագրեսիվ վիրավորանքի տարբերակն ու այս հարցում չզիջեց ՀՀԿ-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

-Պարոն Բադալյան, խորհրդարանում քննարկվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը՝ բավականին բուռն մթնոլորտում։ Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված մթնոլորտը և ընդդիմության հակափաստարկներին իշխանության մոտեցումը։

Իշխանությունը հենց սկզբից էլ բերեց կառավարության այնպիսի կառուցվածք, ինչի մասին անցած տարվա դեկտեմբերի վերջին վարչապետը հայտնեց։ Պարզապես անհասկանալի է՝ եթե ի սկզբանե պետք է այսպես լիներ, ապա ինչո՞ւ էր պետք այսքան ժամանակ ձգել։ Այս հարցի քննարկումն իշխող քաղաքական ուժի կողմից չտարբերվեց նախկինում Հանրապետականի կողմից հարցի քննարկման մեթոդոլոգիայից։ Այսինքն՝ այս երկու ուժերի՝ «Իմ քայլի» ու ՀՀԿ-ի՝ կարևոր հարցերի քննարկման մեթոդոլոգիան նույնն է։ Մասնավորապես՝ մենք տեսանք, որ իշխող քաղաքական ուժը կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին հայտնեց դեկտեմբերին, իսկ արդեն դեկտեմբերին վերջին վարչապետն ասաց, թե քանի նախարարություն պետք է կրճատվի, որը որին միանա։ Բացառությամբ մի նախարարության անվան հստակեցումից՝ բարձր տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերություն, հիմա՝ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն, մնացածը նույնն է։ Հարց է առաջանում՝ եթե այսպես պետք է լիներ, 4 ամիս ձգելու իմաստը ո՞րն էր։

Երկրորդ՝ մենք տեսնում ենք, որ այս հարցը իշխող քաղաքական ուժի կողմից չդրվեց լայն փորձագիտական քննարկման, թե ինչու պետք է այս նախարարությունը սրա հետ միանա, ինչու սա չպետք է վերանա, ընդամենը վարչապետն իր տեսակետն է ներկայացնում, ու վերջ։ Այսինքն՝ որոշել են, որ այդպես պետք է լինի, ու վերջ։ Թե ինչու են այդպես որոշել՝ նախարարն այսօր ասաց, որ դա իրենց ինտուիցիայի հետևանքով էր։ Կոնկրետ հաշվարկ չներկայացվեց, թե այս նախարարությունների միավորման արդյունքում քանի մարդ է գործազուրկ դառնալու, ինչով է չափվում արդյունավետությունը։ Այսինքն՝ որևէ գիտական, վերլուծական հստակ հիմնավորում չբերվեց։ Ֆիքսվեց՝ սա է, գնում ենք առաջ։ Տվյալ դեպքում իշխանությունն իրեն այնպես պահեց, ինչպես մնացած կարևոր օրենքների քննարկման ժամանակ ՀՀԿ-ն էր պահում։

-«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած նախագծի մասին ի՞նչ կասեք։

-Մեծ հաշվով, «Լուսավոր Հայաստանն» էլ լայն քննարկման չդրեց, բացառությամբ՝ մեկ-երկու դեպքի, երբ իրոք այլ կառույցների աջակցությամբ քննարկումներ եղան։ Նա էլ իր նախագիծը ներկայացրեց, մեծ հաշվով՝ լավ իմանալով, որ այն չի անցնելու։

-Իշխանության հիմնավորումները սուպերվարչապետական համակարգի պահպանման մասով ինչքանո՞վ են հիմնավոր։

-Իշխանությունն անտրամաբանական փաստարկներ է ներկայացնում։ Ասում են՝ չեն ուզում, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն քաղաքականացվեն։ 2008-ին ևս նախարարություն չէին, բայց դա չէր խանգարում, որ 2008-ի մարտի մեկից հետո ոստիկանությունը հազարավոր քաղաքացիների քաղմաս հրավիրեր՝ զրուցելու, որը քաղաքական գործընթաց էր։ Այսինքն՝ նախարարության կարգավիճակ չունենալը չազատեց նրանց քաղաքական գործունեությունից։ Պետք է ասենք մի բան՝ մեր իշխանությունները այս պահվածքով ցույց տվեցին, որ կոնկրետ այս հարցի վերաբերյալ իրենց արժեքային համակարգով ՀՀԿ-ից չեն տարբերվում։ Եթե այլ հարցի վերաբերյալ նրանք զիջումների գնում են, օրինակ, գազավորված ըմպելիքներ հետ կապված, ապա այս դեպքում սուպերվարչապետի ինստիտուտը նրանք միանշանակ պահպանեցին ու հաշվի չառան որևիցե կարծիք։

-Իսկ ընդհանուր դիսկուրսն ինչպե՞ս եք գնահատում, ինչու են ընդդիմության ներկայացրած գաղափարները իշխանության կողմից որպես պոպուլիզմ մեկնաբանվում։

-Շատ բնական արձագանք է։ Երբ ընդդիմությունը՝ տվյալ դեպքում «Լուսավոր Հայաստանը», կոնկրետ փաստարկված հարցեր է տալիս, կամ պետք է փաստարկված պատասխանես կամ, երբ չունես փաստարկ, անցնում ես անձնական վիրավորանքների։

ԼՀԿ-ն որոշակի հարցեր բարձրացրեց՝ ինչո՞ւ էիք մեկ տարի առաջ հայտարարում, որ պետք է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դառնան նախարարություն, հիմա ասում եք՝ ոչ, ինչն է պատճառը, որ տեսակետը փոխել եք։ Հիմա մյուս կողմը պետք է փաստեր ներկայացնի, թե ինչու է դիրքորոշումը փոխել, բայց չունի այդպիսի հիմնավորում՝ բնականաբար ընտրում է ագրեսիվ վիրավորանքի տարբերակը։ Սա շատ տարածված մոտեցում է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում։

Այս քննարկումները հիշեցնում են «Դեմոկրատական Ռուսաստան» շարժման հիմնադիր Յուրի Աֆանասևի հայտնի խոսքերը՝ ԽՍՀՄ ժողդեպուտատների 1-ին համագումարի ժամանակ, 1989 թվականին Աֆանասևը իր քաղաքական ընդդիմախոսներին անվանեց «ագրեսիվ-հնազանդ մեծամասնություն»: Այսպես էր Աֆանասևը բնութագրել այն պատգամավորներին, որոնք ելույթ չէին ունենում, սակայն ագրեսիվ արձագանքում էին ընդդիմության ներկայացուցիչների ելույթներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում