ՄԱԿ-ն ուսումնասիրում է Սիրիայի տարածքից քիմիական զենքը դուրս բերելու նոր ժամանակացույցը, ճեպազրույցի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
«Մենք Սիրիայում ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի առաքելության ղեկավար Զիգրիդ Կաագի հետ մշտական կապի մեջ ենք, այդ ժամանակացույցը ուսումնասիրվում է»,-Նեսիրկիին մեջբերում է Ria Novosti-ն:









































