Ուկրաինացի աստղերը շարունակում են միաբանել Ուկրաինան, գրում է Viva.ua-ն և հրապարակում արտիստների ձայնագրած տեսանյութը:
Մարիչկա Պադալկոն, Լիդիա Տարանը, Վալերի Խարչիշինը, Ալեքսեյ Պոտապենկոն և Նաստյա Կամենսկիխը, ինչպես նաև Ռուսլանա Պիսանկան իրենց տեսանյութով կոչ են արել չմասնատել Ուկրաինան, այլ պահպանել պետական ամբողջականությունը:
Այսպես, Լիդիա Տարան պատմել է, որ նրա ծնողները տարբեր շրջաններում են ծնվել, սակայն Կիևում են ծանոթացել:
Իսկ Ռուսլանա Պիսանկան պատմել է, որ չնայած իր երակներում յոթ տարբեր արյուն է հոսում, նա ինքն իրեն ուկրաինացի է զգում, գրում է viva.ua-ն:











































