Սիրիայի զինված ընդդիմության գրոհայիններն այսօր ականանետային կրակ են արձակել Հոմսի Ակրամա շրջանում, որտեղ բնակվում են ալաուիական համայնքի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով սիրիական հեռուստատեսությանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝արկերը պայթել են «Ալ-Մալիկ» հիվանդանոցի մոտ: Զոհվել է 5 խաղաղ բնակիչ, ևս 13-ը վնասվածքներ են ստացել:












































