Thursday, 11 06 2026
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը ձգձգվում է Թուրքիայի անորոշության պատճառով

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն արդեն երկար ժամանակ է հետաձգվում է: Հիմնականում խոսվում է այն մասին, որ պատճառը ֆինանսական է, սակայն կա նաև կարծիք, որ այս ծրագիրը չի իրականացվում, քանզի միջազգային գերտերությունները հույս ունեն առաջընթաց գրանցել հայ-թուրքական գործընթացում և բացել հայ-թուրքական սահմանը:

Վրաստանի հասարակական հետազոտությունների ինստիտուտի հետազոտական կազմակերպության համանախագահ, փորձագետ Գեորգի Թարխան-Մուրավին կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տնտեսապես շահավետ չի լինի: Այդուամենայնիվ, ըստ փորձագետի, երկաթուղու շինարարության հետաձգումը հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված չէ:

«Պատճառն ավելի շուտ այն է, որ Թուրքիայում ընտրություններից հետո դեռևս անորոշ վիճակ է և դեռևս որոշում չկա թե՛ երկաթուղու շինարարության, թե՛ հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ: Սակայն կարծում եմ՝ մոտակա ամիսներին այդ հարցը կարգավորված կլինի»,- մանրամասնեց Թարխան-Մուրավին:

Վրաց փորձագետի գնահատմամբ՝ մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացման մեծ հավանականություն չկա, և այդ պատճառով այն չի կարող խոչընդոտել երկաթուղու շինարարությունը:

Գեորգի Թարխան-Մուրավին նկատեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը բավականին թանկ նախագիծ է, սակայն կարծես թե գումարները պատրաստ են. «Վրացական կողմի ֆինանսները պատրաստ են, իսկ Թուրքիան էլ այժմ տնտեսական վերելք է ապրում, և չեմ կարծում, որ ֆինանսական խնդիրները կարող են խանգարել շինարարությանը, պարզապես ձգձգումը պայմանավորված է Թուրքիայում տիրող անորոշությամբ, քանզի Թուրքիան այժմ այլ խնդիրներ ունի լուծելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում