Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը երեկ 1:6 հաշվով առավելության հասավ Գելզենկիրխենի «Շալկե»-ի նկատմամբ:
Չնայած բաց թողած գոլին (որտեղ դարպասապահն անզոր էր ետ մղել գնդակը), Իկեր Կասիլյասը գերազանց հանդիպում անցկացրեց՝ դառնալով նաև ֆանտաստիկ սեյվի հեղինակ:
Կասիլյասն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 14 հանդիպման: 12 խաղերում թիմը հաղթել է, 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
Կասիլյասը 11 խաղերում դարպասը պահել է անառիկ:






































