ԱՄՆ-ը պետք է փորձի հաջողության հասնել Իրանի հետ բանակցություններում մինչ միջուկային ծրագրից հրաժարվելու հարցում Թեհրանին ուժային միջոցներով ստիպելը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
«Մինչ պատերազմ սանձազերծելը, մենք պետք է ներդնենք բոլոր ջանքերը՝ պարզելու, թե այս իրավիճակը խաղաղ լուծում չունի՞»,- ասել է Քերին լրագրողներին:
Քերիի խոսքով՝ առաջնորդներն ունեն պարտավորություն՝ փորձելու բոլոր հասանելի դեղամիջոցները, մինչ պահանջելը մարդկանցից, որ տան իրենց կյանքը:
Քերին նաև նշել է, որ Իրանը դեռևս պահպանում է բոլոր պայմանները՝ նոյեմբերին կես տարի ժամկետով կնքված համաձայնագրին համապատասխան:







































