«Մամուլի հետ սուրճ» հաղորդման ապրիլի 16-ի հյուրը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ. գ. թ Աստղիկ Ավետիսյանն է։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ վերջին շրջանում մենք տեսնում ենք ապատեղեկտավության արագ տարածում, ինչը բերում է նրան, որ նյութի երկկողմանի ուսումնասիրություն տեղի չի ունենում.«Արձանագրենք, որ ցավոք սրտի, միայն վատ լուրերն են արագ տարածվում։Ապատեղեկատվության տարածման համար նաև լրատվամիջոցներն են մեղավոր, որովհետև յուրաքանչյուր տեղեկատվության տարածելուց առաջ մենք գոնե փաստի ստուգում պետք է անենք»։
Աստղիկ Ավետիսյանի խոսքերով՝ նաև իշխանությունը բերել է նրան, որ մեդիան անտեսվեց, որ սոցիալական հարթակն ավելի մեծ տեղ զբաղեցրեց.«Նորագույն տեխնոլոգիաները բերեցին նրան, որ մարդն իրեն մոտ զգաց գործողություն կատարողին»։
Ինչ վերաբերում է իշխանությանը քննադատողներին ուղղված մեղադրանքներին, մեր զրուցակիցն ասաց.«Իրավիճակն էմոցիոնալ է, յուրաքանչյուրն իր էմոցիաներն է արտահայտում։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք մտավորականության մահ, չկա որևէ մեկի կարծիքն ու դիրքորոշումն այս երևույթների մասին։ Մյուս կողմից էլ փորձագիտական դաշտն է մահանում, եթե դու փորձում ես որևէ կառուցողական քննադատություն իրականացնել՝այն հայհոյանքների տարափը, որ ստանում է մասնագետը որևէ երևույթի մասին խոսելիս, իրեն թույլ չի տալիս երկրորդ անգամ բարձրաձայն խոսել»։











































