Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Մարտի 1-ի հայտնի անհայտը

Հայաստանի քաղաքական նոր սեզոնը բացվում է Մարտի 1-ի թեմայի աշխուժացմամբ, ինչը երևի թե պայմանավորված է նաև նրանով, որ մարտի 1-ը Հայաստանում դարձել է քաղաքական ակտիվության, այսպես ասած, պայմանական ելակետ, ինչը բնականաբար թելադրված է այդ իրադարձության ողբերգականությամբ և մինչև այսօր չբացահայտված լինելով:

Պառլամենտում այս օրերին քննարկվում է Մարտի 1-ի հարցերի նոր հանձնաժողով ստեղծելու հարցը, որի նախաձեռնությամբ են հանդես եկել ոչ իշխանական ուժերը: Հանձնաժողովը կստեղծվի թե չի ստեղծվի՝ ենթադրություններն ավելորդ են: Ավելորդ են, որովհետև հազիվ թե Հայաստանում գտնվի բանական մեկը, որը կհաստատի կամ կպնդի, որ Հայաստանում Մարտի 1-ի բացահայտում հնարավոր է ներկայիս քաղաքական ստատուս-քվոյի պայմաններում, երբ պառլամենտում իշխող ուժը Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն է, իսկ նրա այսպես ասած այլընտրանքը՝ ԲՀԿ-ն, որի մասսայականության վերաբերյալ գոհունակություն է հայտնում Մարտի 1-ին նախագահած Ռոբերտ Քոչարյանը:

Այս քաղաքական ստատուս-քվոյի պայմաններում կա՛մ ինքնախաբեություն է մտածել, որ որևէ մի ձևաչափի պայմաններում կարող է բացահայտում լինել, կամ էլ եթե սա ինքնախաբեություն չէ, ապա խաբեություն է հասարակության հանդեպ:

Սրան զուգահեռ, Մարտի 1-ը մի հարց է, որի կապակցությամբ Հայաստանի հասարակությունը չպետք է դադարեցնի իր հարցապնդումները գործող իշխանություններին: Սա ևս անվիճելի է: Սակայն, զուգահեռաբար, անվիճելի է նաև, որ կան հարցապնդումներ նաև ոչ իշխանական ուժերին՝ և՛ ՀԱԿ-ին, և՛ ԲՀԿ-ին:

Բերենք մի օրինակ, որի մասին շատ է խոսվել, որը, սակայն, չի արժանացել հրապարակային որևէ բացատրության և հստակ պատասխանի: Հայտնի ցուցակը, որը Մարտի 1-ի կապակցությամբ ներկայացրել էր ՀԱԿ-ը, և որում եղել էր նաև ԲՀԿ առաջնորդի անունը: ՀԱԿ-ը հայտարարում էր, որ ցուցակում ներկայացված մարդիկ իրենց սափրագլուխ թիկնապահներին որպես զորք են տրամադրել քաղաքացիների դեմ բռնությունների համար: Եվ ուրեմն հարց է առաջանում՝ ինչպես է այսօր ՀԱԿ-ը Մարտի 1-ի հարցով համագործակցում այդ ուժի հետ, եթե հասարակությանը չի պարզաբանել ցուցակում Գագիկ Ծառուկյանի անվան առկայությունը, չի ասել, որ սխալվել է և ներողություն չի խնդրել Ծառուկյանից՝ նրա անունը արատավորելու կամ նրան ու նրա թիկազորին զրպարտելու համար:

Երբ այս հարցում չի եղել հստակ պատասխան՝ հաստատում կամ ներողություն, ինչպե՞ս պետք է վերաբերվի հանրությունը Մարտի 1-ի հարցով նման համագործակցությանը, եթե ոչ կասկածանքով, որ ականատես է լինելու հերթական ներքաղաքական գործարքին, որը կքնվում է հասարակության թիկունքում, և որի նպատակներն անհասկանալի են:

Մեկ այլ օրինակ է այն, որ ԲՀԿ-ն իր ցուցակով պատգամավոր է դարձնում մի մարդու, որը Մարտի 1-ին եղել է ներքին զորքերի հրամանատար և Մարտի 1-ից հետո ինքնակամ հրաժարական չի տվել, թեև դա նվազագույնն էր, որ պետք էր անել: Որովհետև եթե ներքին զորքերը անմիջական մասնակցություն էլ չեն ունեցել սպանություններին, ապա այդ դեպքում գոնե պետք է կատարեին սպանությունները կանխելու ֆունկցիա և պաշտպանեին քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ ունեն նրանք: Սակայն, դա չի արվել, և ուրեմն նույնիսկ այդ դեպքում պետք էր հրաժարական տալ, ինչը չի եղել՝ եղել է ավելի ուշ պաշտոնանկություն:

Այսինքն՝ այս երկու, ընդամենը երկու դրվագը բավարար են, որպեսզի պարզ դառնա, որ Մարտի 1-ի հարցում հսկայական բաներ պարզաբանելու համար բոլորովին պետք չէ հանձնաժողովներ ստեղծել, քանի որ պարզաբանումների հսկայական հնարավորություններ ունեն հենց ոչ իշխանական ուժերը, օրինակ՝ ԲՀԿ-ի կազմում գտնվող արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որն անմիջականորեն իշխանության ներսում էր, և որը ևս հասարակությանը տալու բազմաթիվ պարզաբանումներ ունի Մարտի 1-ին իր դերակատարության կապակցությամբ:

Վարդան Օսկանյանը ամիսներ առաջ, երբ պառլամենտում քննարկվում էր իր անձեռնամխելիության հարցը հայտնի գործի պայմաններում, որն ակնհայտորեն պայմանավորված էր նրա քաղաքական գործունեությանը հակազդելու իշխանական ցանկությամբ, Նիկոլ Փաշինյանի մեղադրանքին ի պատասխան հայտարարեց, որ կարող է իր աշխատասենյակում զրուցել նրա հետ Մարտի 1-ի թեմայով: Իսկ ինչո՞ւ այն, ինչ նա պատրաստ էր զրուցել աշխատասենյակում, չասել ողջ հանրությանը: Ի՞նչ կա, որ ենթակա չէ հրապարակման:

Ասել կուզի՝ այս դաշտում կա բավականաչափ ռեսուրս, որը կարող է հսկայական նոր լույս սփռել Մարտի 1-ի վրա, եթե անգամ ՀՀԿ-ն մերժի հանձնաժողովի առաջարկը, ինչը, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի: ՀՀԿ-ն այդպիսով կպարտակի իր հանցագործությունը, բայց հարցը կմնա, թե ինչու ոչ իշխանական ուժերը մինչև այսօր ըստ էության չեն օգտագործում այդ հանցագործությունը թեկուզ մասնակի բացահայտելու իրենց հնարավորությունների չափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում