Wednesday, 08 05 2024
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագիծը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Կառավարության ներկայացրած նախագծի համաձայն՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից:

Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները.

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) Էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը:

Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Բացի այդ, վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կկազմակերպի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման աշխատանքները։

«Նախարարությունների վերակազմավորման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերելու են քաղաքական և հայեցողական պաշտոններին, նախարարներին, նրանց տեղակալներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ղեկավար մարմինների պաշտոններից գլխավոր քարտուղարին և նրանց տեղակալներին: Նշված հաստիքների թվային ցուցանիշը կազմում է մի քանի հարյուր: Միաձուլվող նախարարությունները իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվելու են նոր ստեղծված նախարարության կազմ՝ բացառությամբ վերը թվարկված պաշտոնների»,- ասաց Զեյնալյանը։

Նա հավելեց, որ նախարարությունների միաձուլումից հետո մի քանի ամսվա ընթացքում նախատեսվում է օպտիմալացնել կրկնվող աջակցող ստորաբաժանումների գործառույթները, որի արդյունքում կրկնվող աջակցող ստորաբաժանումների թվաքանակը կկրճատվի: «Սակայն արդարության սկզբունքից ելնելով՝ օպտիմալացումը իրականացվելու է ոչ թե մեխանիկական ճանապարհով հաստիքների թվաքանակի զուտ կրճատման միջոցով, այլ ապահովվելով բոլորի համար հավասար հնարավորություններ: Այսինքն, բոլոր աշխատակիցները կունենան հավասար մրցակցային պայմաններ դրսևորել աշխատանքի արդյունավետության, որակի առավել բարձր ցուցանիշներ և դրա շնորհիվ՝ աշխատանքը շարունակելու հնարավորություն: Միացվող պետական կառավարման համակարգի մարմինների քաղծառայողները կվերանշանակվեն մինչև վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նոր մարմնում: Չհամաձայնվելու դեպքում քաղաքացիական ծառայողը կարող է գրանցվել կադրերի ռեզերվում»,- մանրամասնեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում