Լուրեր
Պատճառ չեմ տեսնում, որ ինձ չընտրեն. ՍԴ անդամի թեկնածուն՝ «Իմ քայլի» քվեարկության մասին
  • 14:40
  • 2019-04-15
  • Դիտումներ՝ *

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Գոռ Հովհաննիսյանն այս պահին ԱԺ-ում հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Մինչ այդ այսօր առավոտյան նա հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, իսկ անցած շաբաթ՝ ԲՀԿ-ականների հետ:

Լրագրողների հետ զրույցում Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ հիմնականում քննարկել են իրավական հարցեր:

«Կարծում եմ՝ տպավորությունը լավ էր, շատ ջերմ մթնոլորտում հետաքրքիր զրույց էր, հուսով եմ՝ ես էլ եմ լավ տպավորություն թողել»,- ասաց նա:

  • Դիտումներ՝ *