Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Սիմֆերոպոլում անհայտ անձինք գրավել են Ղրիմի խորհրդարանի և նախարարների խորհրդի շենքերը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Ղրիմի խորհրդարանի մամլո ծառայության աշխատակցին:
Խորհրդարանի շենքի գրավումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 4.20-ին: Շուրջ 30 զինված անձինք սկսել են կրակել մուտքի դռների ապակիներին, ներս են խուժել և վնասազերծել անվտանգության աշխատակիցներին: Իրավապահներից ոչ մեկը չի տուժել:
Նրա խոսքերով՝ այսօր Ղրիմի Գերագույն ռադայի աշխատակիցների համար հայտարարվել է ոչ աշխատանքային օր:
Այժմ երկու շենքերի վրա բարձրացվել է Ռուսաստանի դրոշը: Խորհրդարանի շենքի մուտքի մոտ բարիկադ է կառուցվել: Ոստիկանությունը շրջափակել է շենքը: Իրավապահ մարմինների աշխատակիցները կենտրոնացել են նաև Ղրիմի նախարարների խորհրդի շենքի մոտ:











































