ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ Վենեսուելայի իշխանությունները և ընդդիմությունը պետք է «անհապաղ միջոցառումներ ձեռնարկեն՝ երկրում լարվածությունը նվազեցնելու և հետագա բռնությունը դադարեցնելու համար»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության գրասենյակի տարածած հայտարարությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ գլխավոր քարտուղարը «վշտացած է Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում բռնության դեպքերի և մարդկանց զոհվելու վերաբերյալ հաղորդագրություններից»: «Նա հույս ունի, որ բոլոր կողմերը կոնկրետ միջոցներ կձեռնարկեն՝ իրավիճակը հարթելու համար, և երկխոսության պայմաններ կստեղծեն՝ երկրում հանգստությունը վերականգնելու նպատակով»,- ընդգծվել է կոմյունիկեում: