Անցած կիրակի Հարավային Հնդկաստանի Կերալա նահանգում հայտնաբերված գանձերի վայրը՝ հինդուիստական Փադմանամբհասվամին, վերցվել է ոստիկանության հսկողության տակ: Այս պահին այնտեղի գանձերի գինը գնահատվել է 20 մլրդ դոլար:
Այդ տաճարի ներքնահարկերում պահվել է մեկ տոննա ոսկի՝ ձուլակտորներով և մեկ տոննա ոսկի մետաղադրամներով: Ադամանդների, շափյուղաների, ռուբինների և այլ թանկարժեք քարերի հաշիվն իրականացվում է պարկերով: Կարծիք կա, որ այդ ամենը հնդիկ հավատացյալների նվիրատվություններ են և պատկանել են այստեղ կառավարող Թրավանքոր իշխանական տանը:
Այժմ տաճարը հետազոտում են մետաղորսիչների միջոցով՝ նոր թաքստոցներ հայտնաբերելու ակնկալիքով:









































