Բրիտանական դատարանը ծայրահեղական Մայքլ Ադեբոլաջոյին ցմահ բանտարկության է դատապարտել Լոնդոնում բրիտանացի զինծառայող Լի Ռիգբիին սպանելու համար: Երկրորդ մարդասպանը՝ Մայքլ Ադեբովալեն, բանտում նվազագույնը 45 տարի կանցկացնի:
Դատավճռի հրապարակման ժամանակ մի քանի հարյուր ցուցարարներ են հավաքվել, ովքեր մարդասպանների համար առավելագույնս խիստ պատիժ են պահանջել: Հավաքվածները ողջունել են կայացված վճիռը, փոխանցում է Ria Novosti-ն:
Այս դատաքննությունը, որի ժամանակ մեղադրյալները խոստովանել են, թե զինվորականին սպանել են այն պատճառով, որ նա մուսուլման չի եղել, սկսվել է անցած տարվա նոյեմբերի 18-ին:







































