Իտալական «Միլան» ակումբի հարձակվող Ֆաբիո Բորինին Հայաստանի խորհրդանիշներով գլխարկ է դնում․ նրա գլխարկին պատկերված են Հայաստանի դրոշը և Արարատ լեռը՝ գրում է rusarminfo.ru-ն։
Ֆուտբոլիստի՝ հայկական գլխարկով լուսանկարը Instagram-ում հրապարակել է նրա կինը՝ ֆոտոմոդել Էրնի Բորինին։
Բորինին «Միլան»-ում խաղում է 2017թ․-ից ի վեր։









































