Գերմանական «Շարիթե» կլինիկայի բժիշկները մարտին Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բուժման համար անհրաժեշտ վիրահատական միջամտություն կիրականացնեն: Այս մասին գրում է Korrespondent.net-ը` վկայակոչելով Տիմոշենկոյի մամլո քարտուղար Մարինա Սորոկային:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Յուլյա Տիմոշենկոն «Շարիթե» կլինիկայում բուժվելու կպառկի Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարից հետո, որը տեղի կունենա մարտի 6-7-ը Դուբլինում:
«Յուլյա Վլադիմիրովնան վիրահատական միջամտության կարիք ունի, այդ պատճառով էլ նա գնում է «Շարիթե» կլինիկա` գերմանացի բժիշկների մոտ բուժվելու»,- փետրվարի 26-ին ասել է Սորոկան:








































