Մեզ այսօր ցուցում են տալիս, թե ոնց գործենք. բոլորին հարգում ենք, բայց թող իրենց քիթը չխոթեն մեր գործերի մեջ. անընդունելի է, որ մեզ սովորեցնում են, թե ինչպես ապրենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Կամք» նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը:
Նրանք իրենց բողոքի ակցիան սկսել են Հանրային հեռուստառադիոյի խորհրդի շենքի մոտից եւ երթով հասել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: