Մրայա Քերին Billboard Music Awards-ի արարողությանը կստանա Icon Award պատվավոր մրցանակը: Այս մասին պաշտոնապես հայտարարվել է 2019-ի ապրիլի 11-ին: Երգչուհին բեմ դուրս կգա ոչ միայն մրցանակի համար, այլև իր հիթերից պոպուրի կկատարի:
Քերիի երգերը 1990-ականներին ամեն տարի գլխավորել են Billboard Top 100-ը, դարձնելով նրան տասնամյակի միակ առաջատարը պատմության մեջ: Նրա վեց ալբոմները զբաղեցրել են առաջին տեղը Billboard 200-ում:
Ավելի վաղ Icon Award-ի են արժանացել Ջանեթ Ջեքսոնը, Նիլ Դայմոնդը, Սթիվի Ուանդերը, Ջենիֆեր Լոպեսը, Սելին Դիոնը, Շերը և շատ ուրիշներ: