Արգենտինայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա «Արքայական» ակումբից: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Էռնեստո Բրոնցետտին:
«Այդ ամենը սուտ է: Շատերն են խոսում Իգուաինի «Ռոմա» տեղափոխվելու մասին, սակայն դրանք փուչ խոսակցություններ են: «Ռեալ»-ի ղեկավարությունը չի պատրաստվում վաճառել Գոնսալոյին»,- գործակալի խոսքերն է մեջբերում Transfermarketweb-ը:









































