Sunday, 12 05 2024
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ

Ցավոք, դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք ԼՂ հարցի կարգավորման նրբությունների մասին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին.

Հարց – 2001թ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորմանն իր նվիրվածության մասին: Կարո՞ղ եք ասել, ե՞րբ եք պատրաստվում գործնականում ի կատար ածել ձեր հանձնառությունը, ինչը բխում է ձեր ստանձնած պարտավորություններից և միջազգային կառույցների ընդունած բանաձևերից և փաստաթղթերից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –  Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցը խաղաղ միջոցներով կարգավորելուն, ապա ես մեր պարտավորությունը վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում խաղաղության օրակարգը, խաղաղության բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր ադրբեջանցի գործընկերներին և հանրությանը՝ մեր ամենակարևոր անելիքներից մեկն է և ես ընդգծում եմ, որ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բավականին ուղիղ, անկեղծ, ազնիվ և կառուցողական խոսակցություն ծավելել: Ցավոք, դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք Ղարաբաղի հարցի կարգավորման նրբությունների, մեխանիզմների մասին, բայց այն, որ մենք կառուցողական, անկեղծ քննարկման մթնոլորտ ենք ստեղծել՝ դա արդեն իսկ բավականին լավ է:

Մեր ընկալմամբ, այսօր կարևորագույն մի քանի հարց կա, որոնց մենք պետք է պատասխանենք խաղաղության օրակարգն ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար և այդ հարցերից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը կարգավորման խաղաղ գործընթացին, որովհետև շատ դժվար է հասկանալ, թե ինչպես ենք մենք պատրաստվում հարցը կարգավորել՝ առանց հակամարտության առաջնային և հիմնական կողմին լսելու, առանց նրա հետ խոսելու:

Ինչպես իմ ելույթում ասացի՝ մեր քայլերն ուղղված են նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականագնենք երկխոսությունն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Շատերը չգիտեն, բայց նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների միջև է տեղի ունեցել ուղիղ հանդիպում: Այդ պրակտիկան եղել է, Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներն, ըստ էության, միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում, սովորաբար ասում են, թե մինչև 1998 թվականը, բայց ես կարող եմ ասել, որ մինչև 2018 թվականը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել բանակցային գործընթացին: Եկեք չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դառնալուց առաջ եղել է Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահը, դրանից հետո Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, բայց նա եղել է նաև Ղարաբաղի առաջնորդներից մեկը: Եվ մենք, ըստ էության, ունենք մի վիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկայացված է եղել բանակցային սեղանի շուրջ: Այսօր մեր խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկխոսությունը չընդհատվի: Եվ սա շատ կարևոր պարտավորություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում