«Ռուսաստանի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Միջազգային ճգնաժամային խմբի (ICC) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Բնականաբար, Կազանի հանդիպումը մեծապես հիասթափեցրեց։ Դա առավել տեսանելի էր, քանի որ մինչև հանդիպումը համանախագահները մեծ հույսեր հայտնեցին ու լավատեսություն ցուցաբերեցին հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության հասնելու հարցում։
Կազանում կողմերը միայն հայտարարեցին, որ համաձայնության են եկել մի շարք հարցերում, ինչը նշանակում է, որ մնացել են նաև մի շարք այլ սկզբունքային չհամաձայնեցված հարցեր։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը պատրաստ չեն գնալու փոխզիջման։ Ակնհայտ է, որ մինչ Կազանի հանդիպումը նրանք չէին փորձում իրազեկել ու համոզել իրենց ժողովրդին, որ հակամարտության կարգավորումն անհրաժեշտ է։
Մեզ մտահոգում է նաև այն, որ դեռևս շատ արմատական հայտարարություններ հնչեցնում է ոչ միայն Բաքուն, այլև՝ Երևանը։ Երկու ժողովուրդներին պետք է հասկացնել, որ համաձայնագրի կնքումն անհրաժեշտ է հետագա պատերազմից խուսափելու համար։
Ես մտահոգ եմ պատերազմի վերսկսման հավանականությունից։ Բանակցային գործընթացի տապալումը մեզ դնում է խոցելի իրադրության մեջ։ Եթե մեզ չհաջողվի առաջիկա ամիսներին հասնել համաձայնության, ապա բանակցությունները կմղվեն հետին պլան»։







































