Sunday, 12 05 2024
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Փաշինյանի բեռը շատ ծանր է. մեր հանրության մոտ տոտալ անտեղյակություն է

«ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը դիտել եմ երեք անգամ, առաջին անգամ կենտրոնանում ես բովանդակության վրա, երկրորդ անգամ փորձում ես հասկանալ, որ հարցին ինչքան ժամանակ է նվիրված և որ հարցերն են շեշտադրված, և երրորդ անգամ դիտելով՝ ուսումնասիրում ես ելույթ ունեցողի ժեստիկուլյացիան, միմիկան և ուրիշների ռեակցիան»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

«Այդ ելույթից շատ բան էր կախված: Առաջի հերթին ողջունում եմ այն փաստը, որ Փաշինյանը խոսեց հայերեն՝ իր խոսքը ներկայացնելով տպավորիչ»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, սակայն, որ խոսքը շատ դետալային էր, և վարչապետի ելույթի վրա ԱԳՆ ձեռագիրը չկար:

«Կարևոր էր, որ ելույթում խոսվեց ժողովրդավարության և հումանիզմի արժեբանության մասին: Վարչապետը շեշտադրում արեց Արցախի անկախ պետություն լինելու վերաբերյալ, դա հատուկ ուղերձ է, որպեսզի հասկանան, թե ինչ ձևաչափով են ընթանալու բանակցությունները՝ եռակողմ, և այն, որ Արցախը Հայաստանի մարզ չէ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայստանում դեռևս ինստիտուտների կայացման խնդիր կա. «Ժողովրդավարությունը բարի կամքով չէ, ինստիտուտներով է: Հայաստանում առկա կարևոր խնդիրներից է մեր հանրության տոտալ անտեղյակությունը: Մեր հանրությունը բացարձակապես մնում է իր հույսերի և հուզերի գերին: Եվ փոխանակ հանրությանը կրթելու, ֆեյքնյուզերը փակելու հարցն ենք դնում, դա դիլեմայի առաջ է կանգնեցնում, և եվրոպայի դիտանկյունից՝ դա ազատ խոսքի խոչընդոտում է»:

Ա. Սեդրակյանը համոզված է, որ քաղաքական մթնոլորտի վրա ֆեյքնյուզերը չեն կարող ազդել, նույնիսկ եթե ճշմարտություններ գրեն. «Փաշինյանը խարիզմատիկ է, թիմը՝ ոչ… Ով իշխանությանը քննադատի, հակահեղափոխական, իսկ Փաշինյանը՝ ճիշտ կհամարվի: Փաշինյանի հետ թիմ է աշխատում, բայց մեր հանրությունը թիմին թողնում է լուսանցքում, և անձնավորում, բեռը դնում է Փաշինյանի վրա: Հիացմունքի բեռին հաջորդում է պահանջի բեռը. վարչապետի բեռը շատ ծանր է»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում