Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է Փեհնյանին պատժամիջոցներով սպառնացող երկրներին հարվածով պատասխանելու պատրաստականության մասին։ Այս մասին հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը։
Հայտարարությունն արվել է Փհենյանում, ապրիլի 10-ին, Կորեայի բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեի լիագումար նիստի ժամանակ։
«Անհրաժեշտ է կործանիչ հարված հասցնել թշնամի ուժերին, որոնք մոլորության մեջ են, թե պատժամիջոցները կստիպեն մեզ հանձնվել»,-ասել է Կիմ Չեն Ընը։
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում՝ բավարար տնտեսությամբ, սեփական տեխնոլոգիաներով և ռեսուրսներով։









































