Երևանի «Փյունիկ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը կգլխավորի «Խիմկի»-ն:
Տալալաևը հեռացել էր «Փյունիկ»-ից ընտանեկան պատճառներով: «Խիմկի»-ի հետ պայմանագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
«Խիմկի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից նախօրեին հեռացվել էր Իգոր Շալիմովը: Մերձմոսկովյան թիմն անհաջող է հանդես գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում` մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը:
Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018 թվականի հունիսից: 46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկ»-ը Եվրոպա լիգայի 2018/19 թթ. խաղարկությունում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ:
Անդրեյ Տալալաևը ճանաչվել է նաև 2018 թ. Հայաստանի լավագույն մարզիչ:










































