ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը կայցելի Հարավային Կովկաս:
Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Բուրկհալտերը Վաշինգտոնում Հելսինկյան հանձնաժողովի առջև ելույթ ունենալիս:
Շվեյցարիայի արտգործնախարարը նշել է, որ ծրագրում է այցելել տարածաշրջան որպես ԵԱՀԿ գործող նախագահ, սակայն չի հստակեցրել այցի ժամկետը:
Բուրկհալտերը հիշեցրել է, որ Հարավային Կովկասը ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության աշխարհագրական առաջնահերթություններից մեկն է:
Անցած տարվա վերջին ԵԱՀԿ գործող նախագահը Ժնևում մարդասիրական երկխոսության կենտրոնի փորձագետ Անջելո Գնադինգերին նշանակել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Շվեյցարիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով:









































