Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Պատերազմական հռետորաբանությունը սրվում է. Տոնոյանը կընդունի՞ Հասանովին Երևանում ռազմագերու կարգավիճակով

Թե ի՞նչ օգուտ տվեց Վիեննայում մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կազմակերպված առաջին պաշտոնական գագաթնաժողովը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պրոցեսին կամ, այլ խոսքերով, դիվանագիտական, խաղաղության գործընթացի ակտիվացմանը, առայժմ դժվար է միանշանակ ասել։ Ակնհայտ է, որ որևէ լուրջ առաջընթաց կամ ճեղքում կարևոր հարցերի առնչությամբ չի գրանցվել, և դա բանակցություններից հետո Վիեննայի հայ համայնքի հետ հանդիպմանը արձանագրեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ բանակցային գործընթացում հեղափոխություն կամ ինչ-որ դարակազմի իրադարձություն տեղի չի ունեցել, բայց սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս կողմերին խոսել իրենց օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին։

Փխրուն երկխոսությունն ու բանակցային ձևաչափի հարցը

Դատելով Հայաստանի վարչապետի մեկնաբանություններից՝ կարելի է ասել, որ այսօրվա իրավիճակում, երբ Երևանն ու Բաքուն սկզբունքային հակասություններ կամ, ավելի ճիշտ՝ հակադիր դիրքորոշումներ ունեն թե՛ բանակցությունների ձևաչափի, թե՛ հիմնախնդրի կարգավորման սկզբունքների, հիմնական բաղադրիչների շուրջ, միակ հնարավոր դրական արդյունքը այն կլինի, եթե կողմերը կարողանան պահպանել ձևավորված փխրուն երկխոսությունը, Փաշինյանի ասած՝ «խոսակցությունը», եթե, իհարկե, նման ցանկություն ունեն։ Փաշինյանի կարծիքով՝ թե՛ այս և թե՛ մինչ այդ Դավոսում, Սանկտ Պետերբուրգում և Դուշանբեում իր ու Ալիևի զրույցների, խոսակցությունների կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում հանդիպումից հետո դուրս գալու և հայտարարելու, թե «ես հաղթեցի, դիմացինը պարտվեց»։ Համենայնդեպս, Հայաստանի վարչապետը հույս ուներ, որ այս փոփոխությունը բանակցային պրոցեսի տրամաբանության մեջ եղել է։ Ցավոք, Փաշինյանի հույսերը չարդարացան, ու եթե հիշենք, թե ով է իր բանակցային գործընկերը՝ դա ամենևին էլ զարմանալի չէ։ Ալիևը հանդիպումից հետո զրուցել է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության թղթակցի հետ և հայտարարել, թե «կարևոր է այն հանգամանքը, որ բանակցությունների ձևաչափը անփոփոխ մնաց. բանակցությունները վարում են Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես և երկար տարիներ շարունակ»։ Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարը կրկին փորձում է միավորներ հավաքել ու բոլորին ցույց տալ, թե «ես հաղթեցի»։ Ավելի ուշ, անդրադառնալով Ալիևի այս հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները դուրս են համատեղ հայտարարությունների շրջանակից։

«Հիմա, օրինակ, երբ ադրբեջանական կողմն ասում է՝ «կարևորն այն է, որ բանակցությունների ֆորմատը մնացել է անփոփոխ», այսինքն՝ նրանք դրանով ուզում են ասել, որ այս քննարկումներից իրենք հաղթող են դուրս եկել։ Սա նախ ասում եմ՝ կոռեկտ չէ այն տրամաբանության շրջանակում, ինչ որ մենք արդեն պայմանավորվել ենք, այսինքն՝ չփնտրել հաղթողներ և պարտվողներ»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս անդրադարձել է Ալիևի այս հայտարարություններին՝ կապված բանակցությունների ձևաչափի հետ, և ասել, որ մեզ համար հարցը պրակտիկ է, որովհետև եթե Լեռնային Ղարաբաղը չունի սեփականության զգացում այս գործընթացի հանդեպ, բանակցային գործընթացը չի կարող լինել արդյունավետ:

Ինչո՞ւ է սրվում պատերազմական հռետորաբանությունը

Բայց մի այլ կարևոր խնդիր էլ կա։ Եթե մենք ենթադրում ենք, որ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին միջնորդների օգնությամբ հաջողվել է պահպանել բանակցային գործընթացի շարունակականությունը, ձևավորված փխրուն երկխոսությունը և գոնե լուրջ դիվանագիտական առճակատում չի եղել, ապա ինչպե՞ս բացատրել Վիեննայի հանդիպումից հետո կողմերի միջև պատերազմական հռետորաբանության սաստկացումը։

Վիեննայի գագաթնաժողովից ժամեր անց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայտարարել է, որ ինքը, որպես պաշտպանության նախարար, վերաձևակերպել է այսպես կոչված՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» բանաձևի։

Պարզաբանելով Տոնոյանի այս հայտարարությունը՝ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասել է, որ խոսքը հետևյալի մասին է՝ եթե վիճակը թեժանա, Ադրբեջանը կրկին գնա սադրանքի ճանապարհով, ապա լինելու է այն, ինչ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այս շաբաթ իրեն հատուկ պոռոտախոսությամբ պատասխանել է Հայաստանի պաշտպանության վերոնշյալ հայտարարությանը՝ ադրբեջանական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասելով, թե «եթե հայերը անցնեն հարձակման՝ ես կհանդիպեմ նրան (Դավիթ Տոնոյանին) Երևանում»։ Ֆեյսբուքի հայկական տիրույթի սրամիտ օգտատերերն, ի դեպ, շատ արագ պատասխանեցին Հասանովին՝ ավելացնելով՝ «այո, կհանդիպես ռազմագերու կարգավիճակով»։

Հասանովը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է ցանկացած պահի սկսել մարտերը «օկուպացված տարածքներն ազատելու համար», քանի որ իրենք բանակին անհրաժեշտ սպառազինությամբ ապահովելու խնդիր այլևս չունեն։

http://www.alikonline.ir/media/k2/items/cache/c9ebdb9b7474b775a98da41a42b88cf3_XL.jpg

Պատերազմի վերսկսման ռիսկեր այսօր չկան

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ այն հայտարարությունները, որ վերջին օրերին լսում ենք Երևանից և Բաքվից, հռետորաբանություն են։ Նրա խոսքերով՝ հայտարարությունը մի բան է, իսկ գնդակոծությունը, հրադադարի խախտումն ու մարդկանց սպանությունները՝ լրիվ այլ երևույթ է։

Սկակովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ չի տեսնում հայկական և ադրբեջանական կողմերի միջև ռազմական գործողությունների վերսկսման ուղղակի ռիսկեր։

«Բայց դա՝ այսօրվա դրությամբ։ Իսկ թե ինչ կլինի կարճ ժամանակ անց՝ մենք չգիտենք»,- ավելացրեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ռազմավարական և մարտավարական հարցերում որոշակի փոփոխություններ անելու՝ ՀՀ զինված ուժերի հրամանատարության մտադրություններին և նախարար Տոնոյանի հնչեցրած բանաձևին, Ալեքսանդր Սկակովն ասում է, որ դա, իհարկե, ՀՀ ՊՆ-ն կարող է միայն մեկնաբանել, բայց ամեն դեպքում կտրուկ հայտարարություններն այսօր չեն օգնի կարգավորման գործընթացին։

Փակուղային իրավիճակ

Խոսելով Վիեննայի հանդիպման մասին՝ ռուսաստանցի փորձագետը կարծիք հայտնեց, որ այն որևէ շոշափելի արդյունք չի տվել, բայց կարևոր է այն, որ վերջին 6-7 ամիսներին իրավիճակը հակամարտ զորքերի շփման գծում ավելի կայուն ու խաղաղ է, և այս տեսանկյունից նմանատիպ հանդիպումներն, ըստ երևույթին, դրականորեն են ազդում ընդհանուր իրադրության վրա։

«Իսկ ընդհանրապես ոչ մի առաջընթաց, իհարկե, չի կարող լինել մոտ ժամանակներում, որովհետև կողմերի դիրքորոշումները փոխադարձաբար բացառող են. Երևանը, Փաշինյանը արդարացիորեն ու տրամաբանորեն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը ևս մասնակցի բանակցություններին, և պարզ է, որ Բաքուն պիտի դեմ լինի դրան և ամեն ինչ անելու է դա թույլ չտալու համար։ Ուստի, տվյալ պարագայում իրավիճակը բավական փակուղային է»,- մեկնաբանեց Սկակովը։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը Վիեննայի գագաթնաժողովից հետո, որով փորձեց ցույց տալ, թե ինքն է հաղթել այս ռաունդում, քանի որ բանակցային ձևաչափը «մնացել է անփոփոխ», քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասում է, որ հաղթելու կամ պարտվելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև կողմերից ոչ մեկը որևէ բանի չհասավ։

«Իրավիճակը, ինչպես արդեն նշեցի, փակուղային է, և ոչ ոք էլ հաղթող չէ»,- ավելացրեց Սկակովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում