Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Բանակցություններին Արցախի մասնակցությունը մեզ համար խիստ պրակտիկ հարց է․ Մնացականյանը պատասխանել է Ալիևին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մինչև Եթովպիա մեկնելը հեռակա պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վիեննայի հանդիպումից հետո արած այն հայտարարություններին, ըստ որոնց՝ բանակցային ձևաչափում փոփոխություն չի լինելու։ «Ազատություն» ռադիոկայանի ու «Սիվիլնեթ» կայքի հետ հարցազրույցում Մնացականյանը բացատրել է պաշտոնական Երևանի պատկերացումներն այդ հարցի վերաբերյալ։

«Կարելի է պարզունակ մոտենալ այս հարցին և պատկերացնել՝ այ հիմա ինչպե՞ս է լինելու, սեղանի շուրջ ո՞վ է նստելու, ինչպե՞ս է ձևավորվելու սա։ Հասկանում եք, որ այսքան տարի շարունակ եղել է ձևավորված մի ձևաչափ, աշխատանքային մոդել, որն արտահայտել է այդ ժամանակաշրջանի իրողությունները։ Մեզ համար դա խստորեն պրակտիկ հարց է», – ասել է նախարարը։

Նա բացատրել է, որ Արցախն առանձին քաղաքական միավոր է՝ իր 150 հազար բնակչությամբ ու այդ բնակչության ընտրած իշխանություններով, և հենց Արցախն է, որ անմիջական սուբյեկտն է։

«Մեզ համար հարցը պրակտիկ է, որովհետև եթե Լեռնային Ղարաբաղը չունի սեփականության զգացում այս գործընթացի հանդեպ, բանակցային գործընթացը չի կարող լինել արդյունավետ: Սա է հիմքում դրված մեր մոտեցումը։ Սեփականության զգացումը Լեռնային Ղարաբաղից վերցնելը նշանակում է բանակցային գործընթացի արդյունավետությունը ջարդել», – ասել է Մնացականյանը։

Նախարարը բացատրել է նաև հայկական կողմի գործողություններն այն դեպքում, երբ բանակցությունների մյուս կողմը չհամաձայնի այդ բանակցություններին Արցախի մասնակցությանը։

«Բնական է, կարելի շատ պարզունակ տեսնել, և գիտենք, որ տարբեր ձևերով արտահայտվում է ինչ-որ մեկնաբանություններ, որ ահա իրանք չեկան, ահա հիմա ինչ են անելու։ Ի՞նչ ենք անելու՝ շարունակելու ենք, չենք ասելու՝ դե ուրեմն տենց է, մենք չենք մասնակցելու, մանկամտության ձևով չենք մոտենալու», – ասել է Մնացականյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում