Sunday, 19 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

Կառավարությունը օդից կախված թողնելը լուրջ մոտեցում չի. ունենք հակասահմանադրական իրավիճակ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը նախօրեին հայտարարություն էր տարածել, որում խոսք է գնում կառավարության կառուցվածքի մասով սահմանադրական պահանջի խախտման մասին։ Հայտարարության մեջ ասվում է.

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համաձայն՝ կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից և 17 նախարարներից: Ընդամենը՝ 21 անձ: 2019 թվականի հունվարի 19-ի դրությամբ նշանակվել էին վարչապետը, վերջինիս առաջարկությամբ 2 փոխվարչապետները և 12 նախարարներ: Ընդամենը՝ 15 անձ: Նույն օրենքի համաձայն՝ կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազը 2/3-ը: Այսինքն՝ կառավարության կազմավորված լինելու առումով բավարարվեց կառավարության անդամների՝ օրենքով նախատեսված նվազագույն թվաքանակի նշանակված լինելու պայմանը: Վարչապետի կողմից չառաջադրվեցին առաջին փոխվարչապետի, 5 նախարարների թեկնածուները, և, հետևաբար, Հանրապետության նախագահը այս պաշտոններում նշանակումներ չկատարեց: Կառավարության չնշանակված անդամների խնդիրը պատճառաբանվեց կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ վարչապետի և իշխող ուժի մտադրությամբ: Իսկ նախարար չունեցող նախարարությունների գործունեությունը կազմակերպվեց փոխնախարարների՝ նախարարի պարտականությունների կատարման լիազորությունների ապահովման միջոցով:

Նշված խնդրին անդրադառնալու համար առանձնացնենք 3 հարց.

Օրինակա՞ն է արդյոք նախարար չնշանակելը (թեկնածու չառաջադրելը):

Օրինակա՞ն է արդյոք փոխնախարարի, որպես նախարարի պարտականությունները կատարող անձի կարգավիճակով հանդես գալը:

Որքանո՞վ են օրինական պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին ներկայացվող պահանջները (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի օրինակով)։

Հայտարարության վերջում ՀՅԴ Գերագույն մարմինը եզրակացնում է. «Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել. սահմանադրականության հարցը շարունակում է մնալ պետական համակարգի գործունեության օրինականության ապահովման հիմնական խնդիրը, որի լուծումից է կախված պետության իրավական լինելը: Թե՛ կառավարության, թե՛ Հանրապետության նախագահի ու նաև Ազգային ժողովի կողմից դեռևս հանդիպում ենք իրավունքի և օրենքի գերակայության, ինչպես նաև սահմանադրական այլ սկզբունք-նորմերի անտեսում: Ուստի պետական իշխանության մարմինները օր առաջ պետք է վերացնեն այս խախտումները և իրենց գործունեության ընթացքում առաջնորդվեն Սահմանադրությամբ հռչակված օրինականության սկզբունքով»։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ դիտարկումներին, նկատեց, որ Սահմանադրության տեսանկյունից իսկապես խնդիր կա։ «Սահմանադրության պահանջի և առհասարակ տրամաբանության առումով, այստեղ, կառավարության ձևավորման մասով միանշանակ սահմանադրության դրույթների խախտում կա, բայց փաստացի նախորդ իշխանությունների օրոք ընդունված օրենք կա՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», որի 6-րդ հոդվածը լղոզում է իրականությունը և սահմանում, որ կառավարությունը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են անդամների առնվազն 2/3-ը։ Հիմա, այո, կառավարության 2/3 անդամները նշանակված են, բայց մյուս կողմից խախտված է Սահմանադրության պահանջը, որը հստակ սահմանում է կառավարության կառուցվածքը և ժամկետները»,- ընդգծեց Այվազյանը։

Նրա խոսքերով, եթե կառավարությունը պետք է ձեռնարկեր փոփոխություններ կառավարության կառուցվածքում, ապա շատ վաղուց պետք է կատարեր հայեցակարգային մշակում, հիմնավորումները լինեին, և խորհրդարանական մեծամասնության պարագայում հնարավոր կլիներ շատ արագ քվեարկել և ընդունել նախանշված կառուցվածքային փոփոխությունները։ «Բայց ներկա անհարկի ձգձգումները նույնպես վկայում են, որ սահմանադրականության խնդիր կա։ Սահմանադրության հստակ պահանջով ԱԺ-ի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում պետք է ամբողջ կառավարությունը ձևավորվի։ Իսկ հիմա փաստացի, մի կողմից, ոչ կառավարությունն է ամբողջությամբ ձևավորվել, մյուս կողմից էլ՝ կառուցվածքի մասին փոփոխությունները չեն ընդունվում։ Այս անորոշ վիճակով կառավարության կառուցվածքը, օդից կախված թողնելը լուրջ մոտեցում չի պետականաշինության ոլորտում։ Մենք միանշանակ ունենք հակասահմանադրական իրավիճակ»,- նկատեց սահմանադրագետը։

Մեր դիտարկմանը՝ ստեղծված իրավիճակը, Սահմանադրության նորմի խախտումը որևէ իրավական հետևանք առաջացնո՞ւմ է, թե՞ ոչ, Այվազյանը պատասխանեց. «Իրավական հետևանք, ցավոք սրտի, չի առաջացնում։ Կառավարության համար իրավական հետևանք կարող է առաջացնել քաղաքական մեծամասնությունը, բայց, քանի որ իրենք քաղաքական մեծամասնություն են, ցանկացած խնդիր, անգամ օրենսդրական նորմերը խախտելով հանդերձ, կարող են և պատասխանատվություն չկրել, քանի որ որոշողն իրենք են։ Հենց ժողովրդի կողմից չափից ավելի վստահության մանդատ ունենալու բացասական կողմն էլ սա է»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ հայտարարությանը, նկատեց, որ «բացարձակ խնդիր չկա»․«Բացարձակ խնդիր չենք տեսնում։ Իսկ եթե ինչ-որ մեկը գտնում է, որ իշխանության որևէ որոշում, քայլ օրինաչափ չէ, կարող է դիմել վարչական դատարան և բողոքարկել իշխանության՝ ըստ իրենց, ոչ իրավաչափ գործողությունները»։ Նրա խոսքերով՝ կառավարության կառուցվածքի մասով անգամ ձգձգում չկա։ «Ձգձգվելու խնդիր չկա, երբ որ կներկայացվի, կքննարկենք, կընդունենք»,- ասաց նա։

Բաղդասարյանը խնդիր չի տեսնում նաև կառավարության կիսատ վիճակում, որ որոշ նախարարների պարտականություններ փոխնախարարներն են կատարում։ «Ինչ խնդիր կա, ենթադրենք նախարարը հիվանդացել է ու որոշ ժամանակ գործի չի գալիս։ Պետք է ասենք՝ կառավարությունը լավ չի աշխատում, որովհետև թերի՞ է։ Խնդիր չկա, հանգիստ եղեք»,- եզրափակեց իշխանական պատգամավորը։

Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն հանձնաժողովներում այն դեռ չի քննարկվել։ Քննարկումներից հետո նախագիծը կմտնի ԱԺ նիստերի օրակարգ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում