Այսօր՝ ապրիլի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը կրկին անդրադարձավ ապրիլի 5-ի խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր կնոջ ելույթին և ասաց. «Ես լսումների համար գեթ մեկ անցագիր չեմ գրել»: Նա ցույց տվեց Նաիրա Զոհրաբյանի դիմումը և նրա կողմից կից ուղարկված մասնակիցների ցանկը:
Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին՝ նա ասաց. «Շատ դժվար է համբավ ձեռք բերել պարոն Պետրոսյանի թիմակից Էդուարդ Բաբայանի անունը ասելով, ով մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից և դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, և միայն համաներման շնորհիվ է պարոն Էդուարդ Բաբայանը առաջխաղացել մինչև պատգամավորական մանդատ»:
«Ի վերջո՝ ՀՀ քաղաքացիները ցեխ չեն, որ մեկս մյուսի վրա շպրտենք այն»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:











































