American Airlines ավիաընկերությունը հայտարարել Է, որ Boeing-737 MAX ինքնաթիռների օգտագործումից հրաժարվելու ժամկետը երկարաձգում Է մինչեւ հունիսի 5-ը՝ ավելի վաղ պլանավորված ապրիլի 24-ի փոխարեն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ավիաընկերությունը տարածված հայտարարության մեջ խոստովանել Է, որ այդ որոշումը կարող Է հանգեցնել գոյություն ունեցող չվացուցակների թռիչքների խախտումների, քանի որ չեղարկման Է ենթակա օրական մոտավորապես 90 չվերթ: Ներկայում American Airlines-ի տնօրինության տակ կա 24 Boeing-737 MAX հանրանավ: Անցյալ շաբաթ Boeing կորպորացիան եւ ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հայտնել են, որ ծրագրային ապահովման համակարգում, որը կարգավորում Է ինքնաթիռի թռիչքի անկյունը, փոփոխություններ մտցնելու համար լրացուցիչ ժամանակ կպահանջվի, եւ, հետեւաբար, MAX ընտանքի հանրանավերի թռիչքների արգելքը նույնպես կարող Է երկարաձգվել: Այդ ընտանիքի ինքնաթիռների օգտագործումն ԱՄՆ-ում ամենուրեք եւ աշխարհի երկրների մեծ մասում արգելված Է Ինդոնեզիայում եւ Եթովպիայում տեղի ունեցած երկու ավիաաղետներից հետո:












































