Tuesday, 14 05 2024
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բաքվի վարչակարգը վախենում է Թավշյա հեղափոխությունից. Ալիևի դիմաց այսօր ուրիշ բանակցող է և ուրիշ Հայաստան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ քաղաքագետ, Փարիզի Քաղաքագիտության հիմնարկի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Կայծ, Ձեր կարծիքով՝ ի՞նչ վիճակում էր բանակցային գործընթացը ղարաբաղյան հարցի շուրջ մինչև Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը, և ո՞ւր ենք հասել այդ հանդիպումից հետո: Ի՞նչ տվեց այս հանդիպումը հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Տեսնո՞ւմ եք արդյոք ինչ-որ արդյունքներ:

– Երեք հանգամանք եմ ուզում նշել: Նախ, առաջին անգամն էր, որ պաշտոնական ձևով Ալիևը և Փաշինյանը հանդիպեցին Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Սա թե՛ բանակցությունների շարունակություն է, թե՛ նոր հանգրվան է բացվում, որովհետև բանակցողները փոխվում են, և երբ բանակցողներրը փոխվում են, ամբողջ մթնոլորտն է փոխվում: Ուրեմն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ կարելի է գոնե խոսել, լսել միմյանց դիրքորոշումները, տեսակետները: Առաջին արդյունքը սա է, որ բանակցությունները շարունակվում են: Երկրորդ հանգամանքը՝ հանդիպումը շատ նորմալ ձևով ընթացավ: Ճիշտ է, երկու կողմերն էլ գիտեն, որ վստահության մթնոլորտ, վստահության պայմաններ չկան, փոխվստահության մշակույթ չկա: Այսինքն՝ երկու երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների միջև պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներից բացի՝ ուրիշ ոչինչ չի կատարվում: Այսօր ինչ որ խոսում են՝ կապ չունի նրա հետ, թե ինչ են խոսել նախորդ նախագահները՝ Մադրիդյան սկզբունքներից մինչև 2016 թ. մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանք արդեն պատմությանն են պատկանում, և այսօր նոր հանգրվան է բացվում: Եվ երրորդ հանգամանքը, ըստ իս, այն է, որ Հայաստանը, ավելի ճիշտ՝ հայերը մտան նոր պատմության մեջ: Մինչև Թավշյա հեղափոխությունը նախորդ իշխանությունները բաժանել էին Ղարաբաղի բանակցությունները և Հայաստանի մնացած հարցերը: Մյուս հարցեր ասելով՝ նկատի ունեմ տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, մշակութային համահայկական և այլ հարցերը: Սերժ Սարգսյանի վարչակարգն այնքան ոչ ժողովրդավարական իշխանություն էր, որ չեր կարող Ղարաբաղի բանակցությունները կապել մյուս հարցերի հետ:

Բայց Նիկոլ Փաշինյանը ճիշտ հակառակն է անում. նա ուզում է ցույց տալ, որ չի կարելի բաժանել, զատել Ղարաբաղի հարցը մյուս հարցերից: Նա ուզում է ցույց տալ, որ Թավշյա հեղափոխությունը գլոբալ հեղափոխություն է, որն ունի մի քանի բաժիններ, և այդ բաժիններից մեկը Ղարաբաղի բանակցությունների հարցն է: Ասել կուզեմ, որ Փաշինյանն ուզում է ժամանակ շահել, որպեսզի քաղաքական և տնտեսական բաժիններն ավելի զորանան Հայաստանում, և Հայաստանի դիրքորոշումներն ավելի զորավոր լինեն բանակցային գործընթացում: Այսինքն՝ փոխկապակցված են բոլոր հարցերը Հայաստանի այսօրվա իշխանությունների համար: Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ բոլոր հարցերը փոխկապակցված են, մեկը մյուսի վրա ազդում է: Փաշինյանն ու Արցախի իշխանությունները գիտեն, որ մեկ բաժին կա, որն այսօր ավելի զորավոր է: Ինչո՞ւ ենք ասում՝ այսօր ավելի զորավոր է. որովհետև վստահություն կա երկրի իշխանության և ժողովրդի միջև, Հայաստանն ավելի ժողովրդավարական պետություն է դարձել, եթե համեմատենք Ադրբեջանի հետ, և դա զորացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում: Եթե հայերը նույն ձևով հաջողեն տնտեսական, ռազմաքաղաքական կամ մշակութային, համահայկական հարցերում և այս ոլորտներում ավելի զորավոր դիրքեր և հիմք ունենան, ապա դրանից հետո Հայաստանի պատվիրակության՝ Հայաստանի ղեկավարի կամ արտգործնախարարի կեցվածքը, դիրքորոշումը Ղարաբաղի բանակցությունների ընթացքում ավելի ուժեղ ու զորավոր կլինեն:

Սրան կարող ենք ավելացնել նաև չորրորդ հանգամանքը: Չորրորդ հանգամանքը սա է,        որ Փաշինյանը գնում է բանակցությունների առանց որևէ բան զիջելու, շարունակում է պնդել, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին, բայց Ալիևը չի հասկանում Հայաստանի այսօրվա իշխանությունների ո՛չ մոտեցումը, ո՛չ կեցվածքը և ո՛չ էլ ամբողջ այդ գլոբալ մոտեցումը: Ուրեմն մի կողմից Փաշինյանն ասում է՝ գնում ենք բանակցությունների մարդասիրական հարցեր քննարկելու, բայց մյուս կողմից Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ինչպես գիտեք, հայտարարեց, որ հայկական կողմը նոր սկզբունք է որդեգրել՝ նոր պատերազմ նշանակում է նոր տարածքներ: Սա չորրորդ հանգամանքն է:

Եթե ամփոփենք Թավշյա հեղափոխության արդյունքները՝ այն ինձ համար պայքար էր երկու բառի դեմ: Առաջին բառը կամ բանաձևը՝ «հայ ժողովուրդը խեղճ է», և երկրորդ բառը՝ «մեղկ է հայ ժողովուրդը»: Թավշյա հեղափոխությունը պայքար է այս երկու բառերի դեմ, որ այլևս Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան մարդկանց ներշնչված այս երկու մտայնությունները պետք է փչացվեն թե՛ մտքից, թե՛ հրապարակային ելույթներից և թե՛ բանակցություններից: «խեղճ հայ ժողովուրդ» և «մեղկ հայ ժողովուրդ» բառերը վերջացած են, պետք է մաքրենք այս երկու բառերը մեր ինքնությունից: Եվ այսօրվա իշխանությունները, շնորհիվ Թավշյա հեղափոխության, ուզում են այս երկու բանաձևերը աղբի մեջ նետել: Սա շատ կարևոր է:

– Ուզում եք ասել, որ Փաշինյանը, իրատեսորեն գնահատելով իրավիճակը և հասկանով, որ պաշտոնական Ստեփանակերտին առայժմ հնարավոր չէ վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, ուզում է պահպանել գոնե այս մինիմալ երկխոսությո՞ւնը ադրբեջանական կողմի հետ: Կարո՞ղ ենք ասել, որ մինիմալ խնդիրը լուծվել է:

– Ոչ, ոչ մի խնդիր էլ չի լուծվել: Միայն խոսել են, բանակցել են: Ուզում են ցույց տալ, որ կարելի համագործակցել մարդասիրական խնդիրների շուրջ, բայց դա չի նշանակում, թե ձևավորվել է վստահության մթնոլորտ կողմերի միջև: Երբ բան չկա սեղանի վրա, չես կարող առաջին հանդիպումից հետո ասել, թե ամեն ինչ լավ է և այլն: Թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը դրական են գնահատել հանդիպումը, և վստահաբար երկու կողմն էլ համաձայնել են, որ այն, ինչ մինչև հիմա քննարկվել է բանակցային սեղանի շուրջ, անիմաստ է: Եվ Ադրբեջանի ղեկավարությունը վախենում է, որ Թավշյա հեղափոխությունը կարող է ազդել ադրբեջանական հասարակության վրա: Իսկապես վախենում է: Եվ եթե նայենք հակամարտող երկու կողմերին՝ երկուսը ժողովրդավարական են, երրորդը դիկտատուրա է, ավտորիտար պետություն է: Եվ ադրբեջանցիների համար դժվար է ընդունել այդ փաստը: Ալիևը վստահաբար գիտի, որ այդ վտանգը կա:

Հիմա վստահության մտնոլորտ չկա տակավին, և չեմ կարծում, թե տեղի պիտի ունենա, որովհետև ըստ երևույթին, կարծես թե վարագույրների ետևում երկու կողմերը պատրաստվում են ավելի կոշտ դիրքորոշումներ ունենալու և ուղղակիորեն շփվելու ճակատի վրա: Բայց այլևս, ինչպես նշեցի, հայերի կողմից չկա այդ պարտվողական ոճը կամ լեզուն: Պաշտոնական Երևանի դիրքորոշումն այլևս ուրիշ է: Սա շատ կարևոր է: Ես մոտավորապես 20-25 տարի շարունակ ասում եմ, որ չի կարելի հայտարարել, որ, օրինակ, «Աղդամը մեր հայրենիքը չի»: Դրանք պարտվողական խոսքեր են, որոնք միայն ու միայն տկարացնում են մեր դիրքորոշումն ու շահերը: Եվ երբ այդ խոսքերն արտաբերվում էին երկրի առաջին դեմքի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի կողմից, դա շատ վնասակար էր: Բայց մյուս կողմից չեմ ասում, որ պետք է պատերազմական ոճ ունենալ, պատերազմական հռետորաբանությամբ հանդես գալ: Ճիշտ հակառակը, բայց հավասարակշռությունը տարածաշրջանում ոչ միայն զենքով ու հայրենասիրական կարգախոսներով է պահպանվում, այլ երկրի ղեկավարի կոշտ դիրքորոշումով:

Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել էին, որ  հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում և հնարավորություններ է ստեղծել երկու ղեկավարների համար՝ պարզաբանելու իրենց դիրքորոշումները: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ ակնկալիքներով էին կողմերը գնացել այս հանդիպմանը և ի՞նչ արդյունքներով հետ գնացին:

– Ես արդեն ասացի՝ հայերն ու ադրբեջանցիները ստիպված են ցույց տալ, որ պատասխանատու են: Նիկոլ Փաշինյանը, որն ավելի թափանցիկ ձևով է մոտենում բոլոր հարցերին, մի կողմից ուզում է ցույց տալ, որ ինքը չի պատրաստվում հրաժարվել երկխոսությունից, դուրս գալ Մինսկի խմբի ձևաչափից, մյուս կողմից ասում է, որ շարունակելու է շեշտը դնել Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթաց վերադարձնելու կետի վրա: Իսկ Ալիևն ուզում է ցույց տալ, թե «տեսեք, ես հետևում եմ Մինսկի խմբի ձևաչափին և չեմ խանգարում, հայերն են, որ խանգարում են»: Բայց այստեղ մի ուրիշ հարց կա. Ադրբեջանի ղեկավարությունը խնդիրներ ունի իր հասարակության հետ, վստահության մթնոլորտ չկա Ադրբեջանում, և իշխանությունները վախենում են, որ ժողովուրդը կարող է ըմբոստանալ և այլն: Չեմ ասում, որ այդպես կլինի, բայց գոնե նման մտավախություն կա: Եվ Մինսկի խմբի համանախագահների համար ավելի լավ է, որ երկու ղեկավարները հանդիպեն, քան թե հեռվից հայհոյեն մեկը մյուսին:

– Իսկ բանակցությունների այս մակարդակը, Ձեր կարծիքով, բավարարո՞ւմ է Ալիևին՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Փաշինյանը շեշտում է՝ պաշտոնական բանակցություններ չեն լինի, քանի դեռ պաշտոնական Ստեփանակերտը չի մասնակցում դրանց: Իսկ Բաքուն կտրականապես դեմ է դրան:

– Փաշինյանն ուզում է ցույց տալ թե՛ համանախագահներին, թե՛ Ադրբեջանին, որ տեսեք, ես շարունակում եմ բանակցությունները, բայց ոչ մի արդյունք չենք ունենա, մինչև որ Արցախի իշխանությունները չնստեն սեղանի շուրջ: Եվ դաս է տալիս՝ ցույց տալու համար, թե ինչ որ արել եք մինչև այսօր՝ անիմաստ է: Լավ է, զինադադարը կարողացանք պահել: Նիկոլ Փաշինյանն այնքան ինքնավստահ է, այնքան լավ են տրամադրությունները Հայաստանում և փոխվստահություն կա ժողովրդի և իշխանությունների միջև, որ այն, ինչ նա ասել է մինչ օրս, վստահաբար շարունակելու է՝ մինչև որ հաջողության հասնի: Նա չի սիրում պարտություն, չի ընդունում ոչ մի պարտություն, և դա լավ է: Նա վստահաբար շարունակելու է իր խոսքն ասել ադրբեջանցիների հետ:

Ինչպես արդեն ասացի՝ Ալիևի դիմաց այսօր ուրիշ բանակցող է և ուրիշ Հայաստան, և նա վախենում է դրանից, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան վարժված էր ունենալ պարտվողական գործընկեր բանակցություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում