Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Այսօր հայտնի կդառնա ԹԱՄԺ նախագահի անունը

Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ թուրք ընդդիմադիրների կողմից հայտարարված խորհրդարանական բոյկոտի արդյունքում ստեղծված լարված իրավիճակում այսօր հայտնի է դառնալու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահի անունը։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ԹԱՄԺ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է 60-րդ (նախկին) կառավարության փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքի թեկնածությունը։

Չիչեքի թեկնածությունը հավանության է արժանացել գլխավոր ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) կողմից, որն այդ պաշտոնում չի առաջադրել սեփական թեկնածուին։ Իսկ ահա «Ազգայնական շարժում» կուսակցությունն (ԱՇԿ) առաջադրել է Անթալիայից ընտրված պատգամավոր Թունջա Թոսքայի թեկնածությունը։

ԹԱՄԺ-ի նիստը մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 14:00-ին և տևելու է այնքան, մինչև որ հայտնի դառնա ԹԱՄԺ նախագահի անունը։ Ակնկալվում է, որ Չիչեքը ԹԱՄԺ 25-րդ նախագահի պաշտոնում կընտրվի 3-րդ փուլի արդյունքներով։ Առաջին 2 փուլերում Չիչեքի ընտրության համար անհրաժեշտ է 550 հոգանոց ԹԱՄԺ-ի 2/3-ի աջակցությունը՝ 367 քվե։ Մինչդեռ եթե դա տեղի չունենա, ապա 3-րդ փուլում անհրաժեշտ է ստանալ ընդամենը սովորական մեծամասնություն՝ 276 քվե (50% +1)։

Եթե 3-րդ փուլում էլ չի ապահովվում անհրաժեշտ քվեների աջակցությունը, ապա ամենաշատ քվեներ ստացած երկու թեկնածուների համար իրականացվում է 4-րդ փուլը, ուր արդեն ակնհայտ է Ջեմիլ Չիչեքի առավելությունը, քանի որ ԱԶԿ-ն ԹԱՄԺ-ում ունի 327 ներկայացուցիչ, իսկ ԱՇԿ-ն՝ 53 ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ խորհրդարանական բոյկոտի մասնակից ԺՀԿ-ն ԹԱՄԺ-ում ունի 135 մանդատ, իսկ անկախ թեկնածուները՝ 35 մանդատ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում